ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025 թվականի հունվարի 29-ի որոշմամբ ՀՀ կենտրոնական բանկը տրամադրել է նախնական հավանություն՝ «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման պայմանագրի կնքմանը: Նշված պայմանագրի կնքման արդյունքում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն կմիանա «Արդշինբանկ» ՓԲԸ-ին, միևնույն ժամանակ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի, որպես առանձին իրավաբանական անձի, գործունեությունը կդադարի, և վերջինիս բոլոր իրավունքներն ու պարտականությունները կփոխանցվեն պահպանվող իրավահաջորդ բանկին՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ին: Պահպանվող բանկը շուկայում կշարունակի գործել «Արդշինբանկ» անվանման ներքո։
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հաճախորդները շարունակելու են սպասարկվել բնականոն կերպով` կնքված պայմանագրերի շրջանակներում, որոնք կարող են լուծվել հաճախորդների նախաձեռնությամբ` պայմանագրերով նախատեսված կարգով և ժամկետներում:
Միացման արդյունքում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 323.0 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 2,307.2 միլիարդ ՀՀ դրամի, իսկ սպասարկման ցանցը բաղկացած կլինի գլխամասային գրասենյակից և 70 մասնաճյուղից: Բանկերի միացումը թույլ կտա ձևավորել միջազգային ստանդարտներին համապատասխանող, տնտեսական ավելի մեծ ներուժ և հնարավորություններ, միջազգային մակարդակում գրավչություն և դերակատարում ունեցող, հաճախորդների իրավունքներն առավելագույնս երաշխավորող համակարգային նշանակության բանկ:
Այս փուլում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (գործունեության վայրը՝ քաղաք Երևան, Գ.Լուսավորչի փ., շ. 13 և 13/1, հեռախոսահամար՝ +374 12 222222, էլեկտրոնային հասցե՝ ashb@ardshinbank.am) և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (գործունեության վայրը՝ քաղաք Երևան, Պարոնյան փող., 42 շ., տարածք 90, հեռախոսահամար՝ +374 60 655000, էլեկտրոնային հասցե՝ office@ardshininvestbank.am) բոլոր մասնաճյուղերի գործունեության վայրերը և հաղորդակցման միջոցները անփոփոխ են և հասանելի են բանկերի պաշտոնական կայք-էջերում՝ համապատասխանաբար www.ardshinbank.am և www.ardshininvestbank.am։
Տրամադրում
Ժամկետ
Արժույթ
Քարտը կարող է օգտագործվել բոլոր տեսակի վճարումների իրականացման և կանխիկի ստացման համար
Թարմացվել է` 09.02.2025 17:19
Ունեմ
Կստանամ